-
21.06.2019|
01:51
Այս տարվա մայիսի 23-29-ին Հայաստանի նկարիչների միության 1-ին հարկի ցուցասրահում կայացավ Նիկօյի (Նիկոլայ Մանուկյան) ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը։ Ցուցահանդեսը հայտնություն էր արվեստասերների և արվեստագետների համար, քանի որ Նիկօն ներկայացավ իր զարմանալի տաղանդի ողջ հմայքով։
-
20.06.2019|
15:06
Հայ մեծանուն կոմպոզիտոր Ստեփան Ջրբաշյանը Հովհաննես Թումանյանի համանուն պատմվածքի հիման վրա 1973 թ. ստեղծել է «Գիքոր» օպերան: Այն առաջին անգամ բեմադրվել է 1974 թվականին և մինչև 1986 թվականը եղել է թատրոնի խաղացանկում: Որից հետո շուրջ 30 տարի այն չի բեմադրվել:
-
19.06.2019|
11:35
Առաջին անգամ Հայաստանում բացառիկ համերգով հանդես կգա օպերային դիվա Վերոնիկա Ջիոևան: Ջիոևայի հարուստ, թավշյա տեմբրի, հզոր ու միաժամանակ ճկուն ձայնի մասին գրել են երաժշտական աշխարի հեղինակավոր քննադատները: Ջիոևայի կատարումը, որն արտահայտում է մարդկային հույզերի ողջ դիապազոնը, բարձր են գնահատել The New York Times-ը և այլ հեղինակավոր պարբերականներ:
-
18.06.2019|
01:52
Ես սովորել եմ Երևանի Վ. Մայակովսկու անվան միջնակարգ դպրոցում։ Զուգահեռ դասարանում սովորում էր ԱՆՆԱ ԼԵԲԵԴԵՎԱՆ. այսօր նա բժիշկ է՝ նյարդայնաբան։ Անյայի ծնողները արվեստագետներ էին. մայրը՝ ՍՈՖՅԱ ԷՀՐԱՄՋՅԱՆԸ, Հ. Պարոնյանի անվան թատրոնի առաջատար դերասանուհի էր, իսկ հայրը՝ ԱՆԱՏՈԼԻ ԼԵԲԵԴԵՎԸ, նույն թատրոնի գլխավոր բալետմայստերն էր։
-
17.06.2019|
00:02
«Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում hունիսի 19-ին ,ժամը 19:30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգա «Ամադինդա» հարվածայինների լեգենդար խումբը:
-
15.06.2019|
15:01
Խաչատրյանի 15-րդ միջազգային մրցույթում հաղթող է ճանաչվել Հայաստանը ներկայացնող դաշնակահարուհի Հռիփսիմե Աղաքարյանը։ Այդ մասին մրցույթի փակման գալա համերգի ընթացքում ազդարարեց ժյուրիի նախագահ Վահագն Պապյանը։ Երկրորդ մրցանակակիր է դարձել Օքսանա Շևչենկոն (Ղազախստան), իսկ երրորդ մրցանակին արժանացել է Միսո Գաոն (Չինաստան)։
-
15.06.2019|
14:57
«5 Տարի միասին». այսպիսի խորագրով Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հունիսի 23-ին տեղի կունենա «Քալաշյան պրոֆեսիոնալ պարային դպրոցի» մենահամերգը:
-
14.06.2019|
11:52
Կարեն Դեմիրճյանի հուշարձանի կառուցման հուշաքարն արդեն մի քանի տարի թափուր է: 2014 թ. ապրիլի 30-ին Երևանի ավագանին համաձայնություն էր տվել Կարեն Դեմիրճյանի հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրմանը Մաշտոցի պողոտայի հ.15 և հ.17 շենքերի միջանկյալ հատվածում գտնվող այգու տարածքում:
-
14.06.2019|
11:41
«Իրատեսի» հյուրը ՀԳՄ նախագահ ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆՆ է:
-
14.06.2019|
11:39
2013-ին, պոեզիայի միջազգային փառատոնի շրջանակներում, Հայաստանի գրողների միության հարևանությամբ բացվեց պոեզիայի պուրակ. շուրջ 30 երկրից Հայաստան ժամանած մի քանի տասնյակ գրողներ տնկեցին գնդաձև ակացիաներ: